Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել է կնոջ մարմին. ոստիկաններին ամուսինը հայտնել է, որ ինքն է նրան կյանքից զրկել
Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ նոյեմբերի 5-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:10-ի սահմաններում տեղեկություններն են ստացվել, որ Եղիշե Թադևոսյան փողոցի շենքերից մեկի բնակարանում ամուսինը դանակի մի քանի հարվածով սպանել է կնոջը:
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված շենքի բնակարաններից մեկում ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են կնոջ մարմինը՝ դանակի մի քանի հարվածի հետքերով:
Արդեն տեղում ամուսինը ոստիկաններին հայտնել է, որ ինքն է դանակի մի քանի հարվածով սպանել կնոջը, ինչից հետո ոստիկաններն ու պարեկները սպանություն կատրարելու հիմնավոր կասկածանքով տեղափոխեցին ոստիկանության Շենգավիթի բաժին:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Աղբյուրի տեղեկություններով՝ սպանվածը 64-ամյա է կինն է, իսկ կասկածյալը՝ նրա 74-ամյա ամուսինը: Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հայտնում:



