Ազատ խոսք

Բա որ երկիրն այդքան սիրում էիր, ինչո՞ւ ազգուտակիդ չէիր ասում՝ էս ի՞նչ կերպ եք վարվում երկրի հետ. Արայիկ Հարությունյանը՝ Սերժ Սարգսյանին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է Սերժ Սարգսյանի վերջին հայտարարություններին:

«Սերժ Սարգսյանն այսօր ասել է, որ եթե նույնիսկ ինքն իմանա, որ Հայաստանում իրեն մահապատիժ է սպասվում, չի լքի երկիրը, որովհետև՝ «սա իմ երկիրն է, իրենց երկիրը չէ» (մեջբերում):

Բա որ քո երկիրն այդքան սիրում էիր, ինչո՞ւ ազգուտակիդ չէիր ասում՝ էս ի՞նչ կերպ եք վարվում մեր երկրի հետ՝ եղբայրներիդ, նրանց զավակներին, փեսայիդ, կուսակցականներիդ, նախարարներիդ, վարչապետներիդ, համայնքապետներիդ, որոնցից շատերն անցնում են քրեական գործերով:

Ինչո՞ւ չէիր ասում, թե՞ դա էլ է սիրուց, կամ էլ ինչպես ասում էր նախկին հիմնարկիդ ժողովուրդը (չնայած դա նախկին չի լինում)՝ бьёт-значит любит?»,- գրել է Հարությունյանը: