Ծափաթաղում հուղարկավորել են սպանված փոքրիկ Տիգրանին. մարզպետարանում կքննարկվի մյուս երեխաների հարցը
Ծափաթաղում անհետ կորած և 7-օրյա որոնումներից հետո սպանված հայտնաբերված 3-ամյա Տիգրանի մարմինը առավոտյան բերել են Ծափաթաղի իրենց տուն:
Տիգրան Օգանեսովին հուղարկավորել են:
Փոքրիկի հուղարկավորությունից հետո գումարվելու է հանձնաժողովի նիստ, որի ընթացքում քննարկվելու է Տիգրանի ծնողներին ծնողական իրավունքներից զրկելու և ընտանիքում ապրող մյուս երեխաների ապագայի հարցը:
Բացի երեքամյա տղայից՝ ընտանիքն ունի ևս չորս երեխա. ըստ համայնքի բնակիչների՝ չորսն էլ առողջական խնդիրներով։ Բացի այդ՝ տանն ապրում են նաև երեխայի հորաքրոջ երեխաները՝ դարձյալ առողջական խնդիրներով:
Հանձնաժողովի նիստի ընթացքում երեխաների խնամակալության հարցն է քննարկվելու, ռիսկերի գնահատումից ու մյուս աշխատանքներից հետո պետք է որոշվի, թե մյուս չորս երեխաները որտեղ և ում հետ են շարունակելու ապրել։


