ՄամուլՏեսանյութ

Սգո սրահի ապակիներն են կոտրել` գողության նպատակով. մանրամասներ

Հոկտեմբերի 28-ի առավոտյան ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ կոտրել են մայրաքաղաքի Բագրատունյանց փողոցում գտնվող Սգո սրահի ապակիները և մուտք գործել ներս։

Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում արդեն հաջորդ օրը համայնքային ոստիկանները պարզել են, որ հանցագործությունը կատարել են օտարերկրյա երկու քաղաքացիներ։ Հոկտեմբերի 29-ին ժամը 16:30-ին նրանք հայտնաբերվել են մայրաքաղաքի Ջանիբեկյան փողոցում և մեկի վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով տեղափոխվել բաժին։

31-ամյա օտարերկրացին խոստովանել է, որ ինքն է կոտրել ապակին ու մտել սրահ, սակայն ոչինչ չգողանալով դուրս է եկել և հեռացել 29-ամյա համսերկրացու կողմից շահագործվող ավտոմեքենայով։ Հանգամանքները պարզվում են։

Մանրամասները՝ տեսանյութում․