Մամուլ

Ձերբակալվել է Գարեգին Բ կաթողիկոսի եղբայրը և նրա որդին

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն ձերբակալելու որոշում է կայացվել, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը «Ազատությանը» փոխանցել է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում 2 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենագրքի 211-րդ հոդվածով (քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը):

Նրանք ձերբակալվել են:

Ներսիսյանները մեղադրվում են խուլիգանության և քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ: 

Ավելի վաղ Վաղարշապատ խոշորացված համայնքում «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանը Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել, որում հայտնել էր, որ նոյեմբերի 1-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, Գևորգ Ներսիսյանը իր որդիների հետ Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկեհատ բնակավայրում խոչընդոտել է իր քաղաքական թիմի քարոզարշավի անցկացմանը: