ԱԱԾ-ն մտել է Էջմիածնի քիմիական զորամաս․ կան բերման ենթարկվածներ
ԱԱԾ-ն մտել է Էջմիածնի քիմիական զորամաս․ կան բերման ենթարկվածներ
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ ԱԱԾ աշխատակիցները գիշերը մտել են Էջմիածնի քիմիկների զորամաս, կան բերման ենթարկվածներ, որոնց թվում՝ բարձրաստիճան զինվորականներ:
ԶԼՄ-ի տվյալներով՝ օպերատիվ տվյալներ են ստացել վառելիքի յուրացման մասին եւ գիշերը, երբ զորամասից հերթական անգամ երկու տոննա վառելիք են փորձել հանել, ԱԱԾ աշխատակիցները բռնել են։ Բերման ենթարկվածների թվում կա գումարտակի ղեկավար։



