Մամուլ

Հիվանդանոցում մահացել է ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին

Քիչ առաջ Bavnews-ին հայտնի դարձավ, որ Առաջին համալսարանական հիվանդանոցում մահացել է ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին։

Ինչպես երեկ հայտնել էինք, հրազենային վնասվածքով հիվանդանոց էր տեղափոխվել ՀՅԴ ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդին՝ կոկորդի մասում հրազենային վնասվածքով։ Նրա վիճակը շատ ծանր է եղել։

Հրանտ Մարգարյանի որդին 41 տարեկան էր։

Հրանտ Մարգարյանի որդու մահվան դեպքով հարուցվել է քրեական վարույթ ինքնասպանության հասցնելու փորձի հատկանիշներով: