Հայաստանի ոստիկանության պետ կդառնա Երևանի ոստիկանության պետի տեղակալ Վալերի Օսիպյանը։ Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում ուղիղ եթերի ժամանակ հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ելույթում հույս է հայտնել, որ Վալերի Օսիպյանը կարդարացնի բոլոր սպասումները: