«Ամո՛թ, ամո՛թ»․ լարված իրավիճակ՝ գյումրեցիները հավաքվել են քաղաքապետարանի դիմաց
Մինչ ԱԱԾ հատուկջոկատայինները գործողություններ են իրականացնում Գյումրու քաղաքապետարանում, դրսում մեծաթիվ քաղաքացիներ են հացվաքվել՝ վանկարկելով․ «Ամո՛թ, ամո՛թ»։
Նշենք, որ ըստ լուրերի՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակներում, սակայն նա դեռ շենքում է։ Քաղաքապետարանի շենքի դիմաց կենտրոնացվել են ոստիկանական մեծաթիվ ուժեր։
Ուժայինները շրջափակված են պահում շենքը։ «Երկու ավտոբուս ոստիկան ժամանեց շենք»,- հայտնում են Գյումրու քաղաքապետարանից։
Տեսանյութը ստորև