ՄամուլՏեսանյութ

«Ամբողջ քաղաքը ոտքի հանե՛ք, Վարդան Ղուկասյանին տանում են»․ քաղաքապետարանի աշխատակից

ԱԱԾ հատուկջոկատայինները դեռևս Գյումրու քաղաքապետարանում են։ Ըստ լուրերի՝ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը ձերբակալվել է՝ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակներում, սակայն նա դեռ շենքում է։

Լարված իրավիճակ է թե՛ քաղաքապետարանի ներսում, թե՛ շենքի դիմաց։ Դրսում մեծ թվով ոստիկաններ են։

Քաղաքապետարանը տեսանյութեր է հրապարակել, որտեղ լսվում է աշխատակիցներից մեկի խոսքը․ «Եկել են քաղաքապետին տանելու։ Ամբողջ քաղաքը ոտքի հանե՛ք, հավաքվեք հրապարակում, Ղուկասյանին տանում են»։

Տեսանյութը ստորև