Պայթյուն ՊՆ ավտոբուսում. զոհվել է 4 զինվոր, կան վիրավորներ
Հինգշաբթի օրը երկրի արևելքում Սիրիայի պաշտպանության նախարարության ավտոբուսում ռումբ է պայթել, որի հետևանքով զոհվել է չորս զինվոր, վիրավորվել են մի քանիսը, հայտնել է երկրի նավթի նախարարը։
Նավթի նախարար Մոհամմեդ ալ-Բաշիրը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ զինվորները զոհվել և վիրավորվել են, երբ որպես պահակ գնում էին նավթային օբյեկտում աշխատանքի։
Պետական Al-Ikhbariah հեռուստաալիքը հայտնել է, որ պայթյունը տեղի է ունեցել Դեր-Զոր և Մայադին արևելյան քաղաքները միացնող ճանապարհին։
Մեծ Բրիտանիայում տեղակայված Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնը հայտնել է, որ հարձակման հետևանքով երեք զինվոր է զոհվել, իսկ ինը վիրավորվել է։
Հարձակման պատասխանատվությունը ոչ ոք իր վրա չի վերցրել։