Շոու-բիզնես

Անդրեի նախկին կինը նրան մեղադրում է երեխայի անունը շահարկելու մեջ

Երգիչ Անդրեն շնորհավորել էր դստեր ծնունդը՝ հրապարակելով տեսանյութ: Ի պատասխան նրա նախկին կինը՝ Անի Օհանյանը, մեղադրել է Անդրեին՝ երեխայի ծնունդը մեկ օր շուտ շնորհավորելու համար՝ այդ քայլը համարելով շահարկում:

«Շնորհավորում եմ ծնունդդ, Իմ ՍԵՐ Եվա։

Դու իմ հպարտությունն ու ուրախությունն ես, իմ լույսը։ Քո ծիծաղն ու ժպիտը լցնում են սիրտս երջանկությամբ։

Հ.Գ. Ցավում եմ, որ ծննդյանդ օրը շտապելով շնորհավորել է ոչ ճիշտ օրը, այլ մեկ օր առաջ, Քեզ ամենահարազատ մարդը կարող է շահարկել քո անունը՝ սրտիկներ ու դիտումներ հավաքելու համար։ Հաճախ մարդկանց բացակայությունը իրենց ընտրությունն է, ոչ թե մեր որոշումը։ Ու անհիմն մեղադրանք հրապարակելու վերաբերյալ ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում ոչ մի մայր չունի այդ իրավունքը՝ զրկել հորը երեխայի տեսակցությունից կամ զրկել երեխայի առողջության կամ կացության մասին տեղեկություններ իմանալու իրավունքից, որոնք բացակայում են արդեն բավական երկար ժամանակ։

Երեխայի նկատմամբ սերը հանրայնացնելու կարիք չունի, այն դրսևորվում է հոգատարությամբ, ուշադրությամբ, այն զգացվում է, ոչ ցուցադրվում, ապրվում է, ոչ բարձրաձայնվում։

Իհարկե, ավելի հեշտ է մեղադրել, հորինել, քան պատասխանատվություն կրել…»,- գրել է Օհանյանը:

Նշենք՝ Անդրեն իր հրապարակած տեսանյութին կից գրել էր. «Քեզ ազատ տեսնել ինձ չեն թողնում, բայց սիրել չեն կարող արգելել։ Ծնունդդ շնորհավոր, աղջիկս»: