Մամուլ

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

«Առաջիկա 10 օրերի ընթացքում հանրապետության հովտային և նախալեռնային գոտում բացասական ջերմաստիճաններ չեն կանխատեսվում՝ այսինքն ցրտահարություններ չեն սպասվում»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Բացասական ջերմաստիճաններ կգրանցվեն հանրապետության լեռնային մարզերի առանձին հատվածներում՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի և Կոտայքի լեռնային շրջաններում։

Հոկտեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը և հաջորդող օրերին օդում սպասվում է 0-2 աստիճան ցուրտ»։