Միքայել Սրբազանին մեղադրանք առաջադրած քննիչին պարգևատրել են
ՀՀ Քննչական կոմիտեի 11-ամյակի և Քննչական կոմիտեի ծառայողի օրվա կապակցությամբ երեկ տեղի է ունեցել Կոլեգիայի հանդիսավոր նիստ, որին մասնակցել եվարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը կոմիտեի նախագահի հրամաններով կոմիտեի մի շարք ծառայողների պարգևատրվել է կրծքանշաններով, մեդալներով, հուշանվեր ժամացույցով, շնորհել է շնորհակալագրեր, տվյալ պաշտոնի համար նախատեսված և արտահերթ դասային աստիճաններ։
Եվ ահա Միքայել Սրբազանին մեղադրանք առաջադրած քննիչ Վաչե Մխիթարյանը ևս արժանացել է պարգևի, ով նաև հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական է:
Մանրամասները՝ տեսանյութում․