Գիշերը Աբովյանում դանակահարել են ԱԱԾ նախկին աշխատակցի որդու. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
Վիճաբանություն և ծեծկռտուք է եղել Աբովյան քաղաքում։ Վիրավորվել է ԱԱԾ նախկին աշխատակից, «Բոշ»-ի «սիգնալներ» տեղադրող Հայկի 20-ամյա որդին է։
Բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Armlur.am-ը գիշերը եղել է դեպքի վայրում ։
shamshyan.com-ի հաղորդմամբ՝ Քրեական և համայնքայն ոստիկանները պարզել են, որ հոկտեմբերի 8-ին՝ ժամը 23:10-ի սահմաններում, անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել հիվանդանոց տեղափոխված Շանթ Հ.-ի, Կոտայքի մարզի բնակիչներ 20-ամյա Հրաչյա Հ.-ի, 20-ամյա Լեռնիկ Ա.-ի, 16-ամյա Մինաս Գ.-ի 19-ամյա Վարդգես Ս.-ի, 19-ամյա Ասատուր Խ.-ի, մյուս կողմից Կոտայքի մարզի բնակիչներ 17-ամյա Ամուր Ա.-ի, 20-ամյա Վիրաբ Ա.-ի, 17-ամյա Ռաֆիկ Ա.-ի, 17-ամյա Կարեն Ե.-ի և 16-ամյա Հայկ Կ.-ի միջև, որի ընթացքում կռվի մասնակից անձանցից մեկը իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով հարվածել է Շանթ Հ.-ին:
Մանրամասները՝ տեսանյութում․