Հայտնի է՝ որքան են տուգանվել Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» իրականացնողները
Շաքիի ջրվեժում «գենդեր փարթի» իրականացնողները տուգանվել են 80 հազար դրամով։
Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մամուլի խոսնակ Նաիրա Աղաբաբյանը։
«Քաղաքացին վարչական պատասխանատվության է ենթարկվել բնության հատուկ պահպանվող տարածքի ռեժիմը խախտելու համար, որը 80 հազար դրամ է»,- ասաց նա։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Շաքիի ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություններ են կազմակերպվել։