Լարված իրավիճակ՝ Մերձավանում. գերեզմանատուն էին բերել Գևորգ Հարությունյանին
Իրավապահները մեծաթիվ ոստիկանական զորքով Մերձավանի գերեզմանատուն էին բերել Վալոդյա Գրիգորյանի և Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած Գևորգ Հարությունյանին, այս մասին հաղորդում է լրագրող Լիա Սարգսյանը։
«Մոտ մեկ ժամ գաղտնի քննչական գործողություններ իրականացվեցին: Կասկածներ կան, որ Գևորգ Հարությունյանն այստեղ այնպիսի մի բան է թաքցնում, որն առնչութուն ունի սեպտեմբերի 23-ի սպանությունների հետ:
Հիմնավոր կասկածներ կան, որ Վալոդյա Գրիգորյանի սպանությունը նախապես պլանավորված է եղել, ինչին անմիջական մասնակցություն է ունեցել ՔՊ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանը:
Նա դեպքից 10 օր առաջ է լքել Հայաստանը, ըստ տեղեկությունների՝ Ախտոյանին օդանավակայանում ճանապարհել է Գևորգ Հարությունյանը:
Հիշեցնեմ, որ սեպտեմբերի 23-ի կեսգիշերին իր տան բակում սպանվեց Փարաքարի ընդդիմադիր համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և նրա հետ նույն վայրում գտնվող քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանը: Այս գործով առայժմ կալանավորված են սպանությունը խոստովանած Գևոր Հարությունյանը և Նարեկ Օհանյանը: Վերջինիս մեղադրում են սպանություններին օժանդակելու մեջ»,- նշել է լրագրողը։