Կոտրել են Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով կալանավորվածի եղբոր գերեզմանաքարը. Մերձավանում կրքերը չեն հանդարտվում
Մերձավանում կրքերը թեժանում են։ Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն` գիշերը կոտրել են Փարաքարի սպանված hամայնքապետ Վալոդյա Գրիգորյանի գործով կալանավորված Նարեկ Օհանյանի եղբոր` Գրիգոր Օհանյանի գերեզմանաքարը։ Իրավապահները գիշերվանից Մերձավանի գերեզմանոցում հսկողություն են իրականացնում։
Հիշեցնենք,որ սեպտեմբերի 23-ին սպանվեց Վալոդյա Գրիգորյանը եւ Քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը։ Քրեական գործով կալանավորված է Նարեկ Օհանյանը եւ Գեւորգ Հարությունյանը։ Վալոդյա Գրիգորյանի մայրը մեզ հետ զրույցում նշել էր, որ կան պատվիրատուներ:
Հավելենք, որ Նարեկ Օհանյանը Մերձավանի նախկին ղեկավար Մհեր Ախտոյանի բարեկամն է, ու համայնքում տարածված լուրերի` Ախտոյանի սպանությունից 10 օր անց երկիրը լքելը խիստ կասկածների տեղիք է տալիս։