Մամուլ

«Գենդեր փարթի» Շաքիի ջրվեժի տարածքում

ՀՀ ՇՄՆ-ն ահազանգեր է ստացել, որ ջրվեժի տարածքում երեխայի սեռի որոշման արարողություններ են կազմակերպվում։

Նախարարությունից հիշեցնում են, որ Շաքիի ջրվեժը բնության ջրաերկրաբանական հուշարձան և գտնվում է պետական պահպանության ներքո.

Նմանատիպ արարողություններով խախտվել է ՀՀ «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքը։

Խախտվել է նաև ՀՀ Բնապահպանության նախարարության հրամանը, որը արգելում է բնության հուշարձանի արտաքին տեսքը խաթարող ցանկացած գործունեություն։

Ահազանգը փոխանցվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ համապատասխան ընթացք տալու համար