Աշխարհ

Ներկայացվել է 2026 թվականի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է 2026 թվականի աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը։ Պաշտոնական գնդակը ստացել է TRIONDA անունը, գրում է armsport.am-ը։

Գնդակի վառ ձևավորումն արված է կարմիր-կանաչ-կապույտ գունային համադրությամբ, որը հարգանքի տուրք է երեք հյուրընկալող երկրներին:

Բացարձակ նոր՝ չորս պանելից կազմված կառուցվածքն իր հարթ երկրաչափությամբ կրկնում է գնդակի անվան մեջ հիշատակված ալիքները: Այդ պանելները միավորվում են՝ գնդակի կենտրոնում ստեղծելով եռանկյունի, ինչը խորհրդանշում է երեք երկրների պատմական միությունը:

Գնդակի վրա պատկերված են յուրաքանչյուր հյուրընկալող երկրի խորհրդանիշները՝ կաղնու տերևը՝ Կանադայի, արծիվը՝ Մեքսիկայի, իսկ աստղը՝ ԱՄՆ-ի: Ոսկեգույն դետալները հարգանքի տուրք են աշխարհի առաջնությանը՝ ընդգծելով ՖԻՖԱ-ի գլխավոր մրցաշարի կարևորությունը:

Բացի դրանից, գնդակը համալրված է Connected Ball տեխնոլոգիայով: Ժամանակակից շարժման սենսորով չիպը՝ 500 Հց հաճախականությամբ, թույլ է տալիս ֆիքսել գնդակի յուրաքանչյուր շարժում: Այս տեխնոլոգիան իրական ժամանակում փոխանցում է ճշգրիտ տվյալներ VAR համակարգին՝ օգնելով մրցավարներին կայացնել որոշումներ, այդ թվում նաև խաղից դուրս վիճակների վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ԱԱ-ն տեղի կունենա ԱՄՆ-ում, Մեքսիկայում և Կանադայում: Մրցաշարը կանցկացվի հունիսի 11-ից մինչև հուլիսի 19-ը, մասնակցելու է 48 հավաքական:

gndak