Սա ինձ համար անձնական մեծ կորուստ ա, ես պարտվեցի իմ կյանքի ամենամեծ ճակատամարտում․ Արմեն Մարտիրոսյան
Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը գրել է․ «Մեր մեր լուսավոր ու հրաշք Գաբին լքեց մեզ:
Անտանելի ծանր ա ու ցավոտ, աննկարագրելի ուժեղ: Սա էն հազվագյուտ դեպքերից էր, որ դուրս էի եկել պրոֆեսիոնալիզմի սահմաններից ու շատ մտերմացել համ Գաբիի, համ իր հրաշալի ընտանիքի հետ:
Սա ինձ համար անձնական մեծ կորուստ ա, ես պարտվեցի իմ կյանքի ամենամեծ ճակատամարտում:
Գաբիի համար արվեց բառացիորեն անհնարինը, տասնյակ հազարավոր մարդկանց օգնությամբ մենք կարողացանք երեխայի համար հասանելի դարձնել աշխարհի ամենաառաջավոր բժշկությունը, բայց ավաղ, հիվանդությունն իր գործն արեց:
Մեր սրտիկը անչափ շատ էր սիրում Մինասին, ու մեծ սիրով էր խաղում իր հետ, պլաններ կազմում ապագայում ընկերություն անելու: Ես իրեն ապագայում անպայման կպատմեմ, որ ինքը նման ընկեր է ունեցել, վստահ եմ՝ Մինասը շատ կոգեշնչվի:
Գաբին լույս էր ու լույս դարձվավ, մնաս բարով իմ սիրելի պոզիտիվչիկ։
Քո տված անսահման սերն ու լույսը խոստանում եմ օգտագործել ի նպաստ կյանքի համար պայքարող երեխաների, դու միշտ կմնաս իմ հոգում ու սրտում:
Խորը ցավակցություններս ծնողներին ու հարազատներին:
Հ.Գ. Գաբիի բուժման հարցում անգնահատելի մեծ ներդրում են ունեցել իմ լավ ընկերներ Anna Hovhannisyanն ու Աննա Մկրտչյանը, որի համար անչափ շնորհակալ եմ:
Ashkhen Beglaryanն ու Սիմֆոնիկի ողջ թիմն էլ ահռելի մեծ ներգրավածություն են ունեցել, որի համար շատ շնորհակալ եմ»: