Մամուլ

4-րդ գյուղի տներից մեկի բակում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին

4-րդ գյուղի տներից մեկի բակում, ծառից կախված հայտնաբերվել է տղամարդու մարմին

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։00-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հաղթանակ թաղամասում՝ Շահումյան փողոցի տներից մեկում, ծառից կախված դի կա։

Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Տեղում պարզվել է, որ ստացված տեղեկությունը հավաստի է. նշված տան բակում ծառից կախված հայտնաբերվել է նույն տան բնակիչ, 50-ամյա Կարեն Բ-ի դին։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։