ՄամուլՏեսանյութ

Անմեղ եմ, գլխիս շինում են․ մուլտհերոսի պնդմամբ՝ իրեն ծեծել են և սուտ ցուցմունքով մեղադրանք առաջադրել

Մուլտհերոսի ծառայություն մատուցող Նիկողոսյան Մ․-ն ծեծկռտուքի մեջ է ընկել իր աշխատանքն իրականացնելիս։

Վերջինս Oragir.News-ին պատմեց, որ բոլորովին վերջերս, երբ Երևան քաղաքի Դրոյի 28 հասցեի բնակիչ Գրիգորյանի կողմից հրավիրվում է մասնակցելու ծննդյան տարեդարձի, հոբելյարի հարազատների կողմից ենթարկվում է բռնության և նվաստացումների։

Ամեն ինչ սկսվում է նրանից, երբ միջոցառման ավարտից հետո Նիկողոսյան Մ․-ին հրավիրողները պահանջում են վերադարձնել ծառայության գումարը՝ պատճառաբանելով, որ գոհ չեն մնացել իր ելույթից։

«Ես կարծում եմ, որ դա պլանավորած էր։ Ինձ չէին ասել, որ դրսում է տեղի ունենալու միջոցառումը։ Իմ ելույթի ժամանակ մինչև վերջ ծիծաղեցին ինձ վրա, հագուստս պատռեցին, վզնոցս վերցրեցին՝ նետեցին, իրենց երեխաների ներկայությամբ հարձակվեցին վրաս։

Եվ արդյունքում ես հայտնվեցի մեղադրյալի աթոռին, քանի որ հարձակվողների վրա ավելի շատ կապտուկներ կային, քան՝ իմ։ Բայցի դա՝ նրանք ցուցմունք են տվել, որ ես եմ առաջինը հրահրել և հարձակվել իրենց վրա»,- պատմում էր քաղաքացին։