Ղարաբաղը հավերժ Ադրբեջան է. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում գրառում է կատարել։
«Մեր բարեկամ, եղբայր և սիրելի Ադրբեջանի հիշատակի օրը ես հարգանքի տուրք եմ մատուցում մեր նահատակների հիշատակին, ովքեր հերոսաբար ազատագրել են Ղարաբաղը և Ադրբեջանի օկուպացված հողերը, և իմ հարգանքն եմ հայտնում մեր վետերաններին։
Ղարաբաղը հավերժ Ադրբեջան է», – ասված է Թուրքիայի նախագահի հաղորդագրության մեջ։