Քո տեղը շատ ա զգացվում, իմ պապ. Վալոդյա Գրիգորյանի դստեր հուզիչ գրառումը
Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանի դուստրը՝ Մարինեն, ինստագրամյան իր էջում գրել է.
«Իմ պապ, արժանի չէիր դու էս ամենին, դու պետքա մեր կողքին լինեիր միշտ։ Քո տեղը շատ ա զգացվում իմ պապ։ Աստծո առաջ են պատասխան տալու հատ առ հատ բոլորը, անպատիժ չի մնալու ոչ մեկը պապ ջան»։
Նշենք, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23.52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։