Մահացել է Տիգրան Քեոսայանը
Մահացել է կինոռեժիսոր, հեռուստառադիոհաղորդավար Տիգրան Քեոսայանը։
Այս մասին հայտնել է նրա կինը՝ Մարգարիտա Սիմոնյանը։
«Տիգրանն այսօր երեկոյան գնաց Արարչի մոտ: Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աղոթեցին: Խնդրում եմ հիմա չզանգահարեք ինձ կամ իմ ընտանիքին: Շնորհակալություն բոլորիդ, շնորհակալություն», – հավելել է Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Տիգրան Քեոսայանը մոտ ինը ամիս անցկացրել է կոմայի մեջ: Ռեժիսորը սրտի հետ կապված խնդիրներ ուներ: Այս ընթացքում նա երբեք գիտակցության չի եկել: