Բորիս Ավագյանի դին դիահերձարանում է, կանցկացվի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար
Արցախի նախկին պաշտոնյա Բորիս Ավագյանի դին այժմ գտնվում է դիահերձարանում։ Այն կուղարկվի դատաբժշկական փորձաքննության՝ մահվան պատճառները պարզելու համար, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են իրավապահ մարմինները։
«Ավագյանի դին գտնվում է դիահերձարանում, կանցկացվի դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառները պարզելու համար», – ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք՝ Ավագյանին մահացած են գտել Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում։ Նախորդ օրը նա փախել էր Սանկտ Պետերբուրգի Կրոնշտադտի դատարանից։ Նախնական տեղեկություններով՝ Ավագյանն ինքնասպան է եղել։
Ավագյանը մեղադրվում էր մաքսային վճարներից խուսափելու համար։