Մամուլ

Վոլոդյա Գրիգորյանի սպանությունից մեկ օր անց իրավական համակարգում խառնաշփոթ է․ չկա մարդասպանը, չկա ձերբակալված

Սեպտեմբերի 23-ին ժամը 23.52-ին Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյան, իր տան բակում սպանել էին: Armlur.am-ը տեղեկացավ, որ մինչև այս պահը իրավապահներին չի հաջողվել հանցագործին գտել, որևէ մեկն այս գործով ձերբակալված չէ:

Հայտնել էինք, որ իրավապահների ձեռքի տակ հայտնված տեսանյութից պարզվել է, որ Փարաքարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանին սպանած «քիլլերը» մեկ անձ է եղել, որը նրան սպասել է իր նորակառույց տան շինարարության մոտ։

Ըստ ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների, «քիլլերը» նախ կրակահերթ է արձակել Գրիգորյանի ուղղությամբ, հետո հետ է եկել, որ համոզվի՝ արդյոք նա մահացել է, մի անգամ էլ այդ ժամանակ է ստուգողական կրակոց արձակել և հեռացել է։

ArmLur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ մարդասպանը նաև զենքի խզակոթով հարվածներ է հասցրել Գրիգորյանին սպանելուց հետո։ Ըստ էության, «քիլլերի» թիրախը եղել է հենց Վալոդիա Գրիգորյանը։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել, որի հետևանքով սպանվել է համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանը։