Մամուլ

Եվս 150 մլն եվրո․ Փաշինյանը դարձյալ պարտք է գցում ժողովրդի վրա

Փաշինյանի կառավարությունը նոր վարկ է վերցնում՝ 150 մլն եվրո։ Կառավարությունը հավանություն կտա այսօրվա՝ սեպտեմբերի 25-ի նիստում, չզեկուցվող հարցով։

Համաձայնագիրը կնքվում է Զարգացման ֆրանսիական գործակալության հետ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ հաշվի առնելով, որ բյուջետային աջակցության միջոցներն ուղղվելու են «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով սահմանված պակասուրդի ֆինանսավորմանը՝ վարկային միջոցների ժամանակին ստացումը կարևոր նշանակություն ունի պետական բյուջեի կատեգորիաներով նախատեսված ծախսերի ֆինանսավորման տեսանկյունից: