Ուղևոր է մահացել օդանավի վայրէջքի ժամանակ
Ռուսաստանի Ուֆայի օդանավակայանում ուղևորը մահացել է օդանավի վայրէջքի ժամանակ։ Այս մասին գրում է ռուսական Baza տելեգրամյան ալիքը։
Օդանավը պետք է իրականացներ Ուֆա-Իրկուտսկ չվերթը։ Հանկարծակի ուղևորներից մեկի ինքնազգացողությունը վատացել է։
Օդանավը ստիպված է եղել հետ վերադառնալ։ Բժիշկները չեն կարողացել փրկել ուղևորի կյանքը։ Այդ սթրեսի ֆոնին՝ մեկ այլ ուղեւորի մոտ սկսվել է էպիլեպսիայի նոպա։ Եվս մեկ ուղևոր էլ հրաժարվել է շարունակել թռիչքը։
Այնուհանդերձ, արտակարգ դեպքերից հետո՝ օդանավը կարողացել է շարունակել թռիչքը։