Մամուլ

Բորիս Ավագյանին հայտնաբերել են ՀՀ հյուպատոսության շենքի զուգարանում մահացած

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․ «Բորիսին հայտնաբերել են մահացած: Այս տեսանյութը Բորիսը կեսգիշերին ուղարկեց ինձ, խնդրեց՝ օգնել:

Չեմ կարողանում որևէ բառ գտնել: Բորիսը ավելի քան 15 ժամ մնացել է ՀՀ հյուպատոսարանում, ու մահացել: ՔՊ-ական իշխանություն, մարդակերների իշխանություն:

Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Սանկտ Պետերբուրգում գտնվող Հայաստանի հյուպատոսության շենքում մահացած են գտել Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանին:

Նրան հայտնաբերել են զուգարանում, անգիտակից վիճակում»:

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով նախկին ներկայացուցիչ Բորիս Ավագյանը հետախուզվում էր Երևանում սահմանի անօրինական հատման և փողերի լվացման համար։ Երեկ նա կապ է հաստատել  լրատվամիջոցների հետ ու տեղեկացրել, որ  գտնվում է Սանկտ Պետերբուրգի ՀՀ հյուպատոսարանում։ Քանի որ Հայաստանը հետախուզում է հայտարարել իր նկատմամբ նա կամավոր ցանկացել է, որ իրեն արտահանձնեն Հայաստանին։