Մոսկվայի երկինքը փակվել է ինքնաթիռների համար. ուկրաինական անօդաչու թռչող սարքերը փորձում են հարձակվել
Մոսկվայի երկինքը լիովին փակ է։ Բազայի տվյալներով՝ Շերեմետևոյում ուշացել է ինը չվերթ, Վնուկովոյում՝ վեցը, իսկ Դոմոդեդովոյում՝ երեքը։
Տասնմեկ ուկրաինական անօդաչու թռչող սարքեր են ոչնչացվել Մոսկվայի վրա հարձակման փորձի ժամանակ, հայտարարել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։
Հիշեցնենք, որ Մոսկվան անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել նաև սեպտեմբերի 12-ին, որի արդյունքում մայրաքաղաքի երկնքում խոցվել է ինը անօդաչու թռչող սարք։ Օրվա ընթացքում ՀՕՊ ուժերը երկրի 13 շրջաններում խոցել են 221 անօդաչու թռչող սարք։ Ամենաշատ անօդաչու թռչող սարքեր՝ 85, չեզոքացվել են Բրյանսկի մարզում։