Աբովյանում կախված եղբայրները պարզվում է` 700 անձի անունով գաղտնի վարկեր էին ձևակերպել. Նոր մանրամասներ
Նոր մանրամասներ են հայտնի դարձել 2 շաբաթ առաջ Աբովյան քաղաքի արագ սննդի կետում կախված հայտնաբերված 2 եղբայրների դեպքից:
Բնակիչներն այսօր News.am-ի հետ զրույցում հայտնել են, որ ողբերգական դեպքից հետո բանկերից զանգեր են ստացել, որ վարկեր ունեն և պետք է դրանք մարեն:
Ըստ բնակիչների՝ եղբայրները, որ կենցաղային տեխնիկայի խանութ ունեին և տիրապետում էին հաճախորդների անձնագրային տվյալներին, կեղծելով նրանց ստորագրությունները վարկեր են վերցրել, որոշ ժամանակ մարել, ապա դիմել ծայրահեղ քայլի:
Քաղաքացիները չեն պատրաստվում վարկերը մարել այդ վարկերը, դիմել են Վարչական դատարան:
Ըստ քաղաքացիների` մոտ 700 մարդու անունով վարկեր ու ապառիկներ են ձեւակերպել։ Խոսքը միլիոնավոր դրամների մասին է։
Մանրամասները` տեսանյութում։