Շոու-բիզնես

Ինքն անգամ սկսնակ արվեստագետին պետք է ուղղություն չտա․ Հրանտ Թոխատյան

Հանդիսատեսը ներկայացումից չի հեռանում կոնկրետ լուծումներով ու բոլորի համար պարտադրված ուղերձով, դա քարոզչություն է, ասում է հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը: Այս մասին գրում է «Ազատություն»-ը:

Թոխատյանը դիտել է Փաշինյանի հայտնի տեսանյութը ու այդպես էլ չի հասկացել՝ ինչ էր նրա ուզածը: «Ես ինձ համար եմ հետևություն արել: Գիտեք՝ ինչ, հնարավոր է, որ չհամընկնի մնացած հանդիսատեսի, կամ ոմանց հետ, կամ դերասանների հետ:

Բայց ես իմ հետևությունն եմ արել ու դա ես ինքս տարել եմ տուն, կիսվել եմ իմ ընկերների հետ, դա է ավելի կարևոր, քան այդպես մասայական ուղղություն տալ, հատկապես ուղղություն տալ արվեստագետին, չեմ կարծում, որ դա ճիշտ է», – ասում է դերասանը:

Հանդիսատեսը, եթե նույնիսկ երկրի ղեկավարն է, կարող է կարծիք հայտնել, անգամ իր դժգոհությունը, բայց ստեղծագործող մարդկանց ուղղորդելու իրավունք չունի, -ասում է Թոխատյանը. «Ինքն անգամ սկսնակ արվեստագետին պետք է ուղղություն չտա»: