Աշխարհ

Ռազմական ուղղաթիռ է կործանվել. ենթադրաբար զոհվել են 4 հատուկջոկատայիններ

Վաշինգտոն նահանգում Լյուիս-Մաքքորդ համատեղ բազայի մոտակայքում վթարի ենթարկված ԱՄՆ բանակի MH-60 Black Hawk ուղղաթիռի չորս հատուկ նշանակության աշխատակիցները ենթադրաբար զոհվել են, ուրբաթ օրը հայտարարել է ԱՄՆ բանակի հատուկ նշանակության գործողությունների հրամանատարությունը։

Associated Press-ը հաղորդում է, որ ռազմական ուղղաթիռը բազայից արևմուտք պլանային ուսումնական առաքելության էր մասնակցում, երբ այն վթարի է ենթարկվել չորեքշաբթի օրը՝ տեղական ժամանակով ժամը 21:00-ի սահմաններում։

Պաշտոնյաների խոսքով՝ զինվորները եղել են 160-րդ հատուկ նշանակության օդադեսանտային ավիացիոն գնդի կազմում։ Բանակի ներկայացուցիչները հայտնել են, որ ներկայումս իրականացվում են վերականգնողական աշխատանքներ, իսկ կործանման պատճառները հետաքննվում են։

«Մեր սրտերը նրանց ընտանիքների, ընկերների և թիմակիցների հետ են։ Նրանք էլիտար զինվորներ էին, որոնք մարմնավորում էին բանակի հատուկ գործողությունների բարձրագույն արժեքները, և նրանց հայրենիքին մատուցած ծառայություններն երբեք չի մոռացվի», – ասել է գեներալ-լեյտենանտ Ջոնաթան Բրագան, USASOC հրամանատարը: