Ինչպես է Գյումրիում որդին հորը սպանել, մարմինը փաթաթել պոլիէթիլենային տոպրակի մեջ ու դաշտում թաքցրել
Սեպտեմբերի 18-ին Գյումրիում, ըստ նախնական վարկածի, որդու կողմից հորը սպшնելու դեպքից մանրամասներ են հայտնի դարձել։ Մասնավորապես, որդին իրավապահներին պատմել է, որ վիճել են, հրել է հորը, հայրը ընկել է գետնին ու գրպանից հանել է դանակը ու ինքն է ինքնավնասել իրեն, մինչդեռ իրավապահների ձեռքում կան փաստեր, որ, ըստ նախնական վարկածի, որդին է սպանել հորը ու տարել, մարմինը թաքցրել։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ կասկածյալը՝ Գյումրիում բնակվող 30-ամյա Արայիկ Գ.-ն, մարտի 19-ի՝ լույս 20-ի գիշերը, իրենց տանը վիճաբանում է հոր՝ 64-ամյա Գարիկ Գ.-ի հետ, ինչը վերածվում է քաշքշուկի և ավարտվում սահմռկեցուցիչ սպանությամբ, ինչի արդյունքում հայրը մահանում է (նախաքննության շահերից ելնելով որոշ մանրամասներ չենք հրապարակում)։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա հոր մարմինը մեկ օրից ավելի պահում է տանը, փոխում հագուստները, հորը հագցնում նոր շորեր, ապա փաթաթում պոլիէթիլենային տոպրակով, սավաններով և հաջորդ օրը գիշերը հոր մարմինը դուրս է բերում տնից և տանում Մուշ թաղամասին հարակից դաշտ, ու այնտեղ մի փոքր փոս է փորում, մարմինը նետում փոսի մեջ, հողով ու քարերով փակում, իսկ արյունոտված շորերն ու հանցագործության գործիք դանակը նետում է աղբամանը:
Մանրամասները՝ տեսանյութում․