Մամուլ

Ի՞նչ են ահազանգում Արցախից բռնի տեղահանվածները. ծրագիր են մշակում

Արցախից բռնի տեղահանաված մեր հայրենակիցներին տրամադրվող սոցիալական աջակցությունների դադարեցման նպատակն այն էր, որ արցախհայությունն օգտվեր ՀՀ Կառավարության կողմից առաջարկվող բնակապահովման ծրագրից։ Այս կերպ գործող իշխանությունն փաստացի ստիպում է արցախհայությանը հրաժարվել Ացախի անձնագրից 070 կոդից։ Սակայն սրանով խնդիրը չի լուծվում, քանի որ ՀՀ քաղաքացիություն ստանալով արցախցիները տարբեր հանգամանքներից ելնելով էլի չեն կարողանում օգտվել ծրագրից։

«Քաղաքացիությունն ստացել ենք, հայտերն լրացրել, բայց ծրագիրը չգիտես ինչու մերժել է մեզ»,- ահազանգում են արցախցիները։

«88 տարեկան կնոջ համար ամուսնական վկայական են պահանջում, գնամ որտեղից բերեմ»,- կես վրդովված կես կատակ ասում են արցախցիներից ոմանք։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանն էլ օրերս հայտարարել է, որ նախարարությունը մշակում է երկու նոր ծրագիր բռնի տեղահանված արցախցիների համար, սակայն թե ինչ աջակցություն է ենթադրում ծրագրերը, նա մանրամասներ չհայտնեց։
Մենք փորձեցինք ծրագրերից մանրամասներ իմանալ նախարարոթյունից։

Մանրամասները՝ տեսանյութում․