«Սա արդեն անցնում է բոլոր սահմանները». Հայկ Մարության
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում անդրադարձել է Հակոբ Կարապետյանի նկատմամբ բռնության դեպքին։
Նա նշել է, որ Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության պետը սպառնացել է լրագրող Հակոբ Կարապետյանին այնպես ծեծել, որ ինքն իրեն չճանաչի:
«Պահանջում եմ, որ այս դեպքը մինչև վերջ բացահայտվի, մեղավորները պատժվեն: Սա արդեն անցնում է բոլոր սահմանները:
Նիկոլ Փաշինյան, բացի կրթական, կրոնական, էս վերջերս էլ նաև` թատերական փորձագիտական գործունեությունից խնդրում եմ մեկ-մեկ զբաղվել նաև ձեր ուղիղ պարտականություններով: Կրիմինալը լցվել է պետական կառավարման համակարգ: Ինչի դեմ պայքարում էր ժողովուրդը հեղափոխության օրերին, հիմա նույն բանն անում եք դուք»։