ՄամուլՏեսանյութ

«40-50 հոգով հարձակվել են ամուսնուս վրա ու ծեծել». մանրամասներ՝ Կադաստրի կոմիտեի աղմկահարույց միջադեպից

Կադաստրի կոմիտեի նախկին աշխատակիցը News.am-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել կոմիտեի նախագահի հանձնարարությամբ իր ամուսնուն առևանգելու և ծեծի ենթարկելու մասին։

«Չեմ ցանկանում, որ տեսագրությունում դեմքս երևա, որովհետև շատ լրատվամիջոցներ կարող են օգտարոգծել դա անհիմն վերնագրերով, բայց չեմ էլ կարող չբարձրաձայնել նման հանցագործությունը։ Մարդիկ պետք է տեղեկանան, որ նման պաշտոնյաներ կան, որոնք չարաշահում են իրենց պաշտեոնեական դիրքը։ Ինչ է նշանակում մարդուն օրը ցերեկով առևանգել, ինչ–որ մի տեղ ժամերով պահել, 40-50 հոգով հարձակվել ու ծեծել։

Կարող եմ ասել, որ նման բան անողներն ուղղակի տականքներ են»,–ասաց նա՝ նշելով, որ խնդրի մասին չբարձրաձայնելու դեպքում մեղավորը կարող է իր կապերի միջոցով ազատվել պատասխանատվությունից։

Տուժողի կինը պատմեց, որ սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12-ի սահմաններում իր ամուսնուն խաբեությամբ տարել են անծանոթ վայր և ծեծի ենթարկել։

«Երբ տեղ են հասել, ամուսինս ճանաչել է նրանցից մեկին. Կադաստրի կոմիտեի նախագահի՝ Սուրեն Թովմասյանի կողմից նախկինում ուղարկվել էր իմ աշխատանքի հետ կապված ինչ–որ հարցեր քննարելու համար։

Երբ ամուսինս տեսել է Ռոմանին, կասկածել է, որ ծուղակն է ընկել, բայց չի հասցրել ոչինչ անել, մեքենայից հանել են ու սկսել ծեծել։ Անդադար ծեծել են, ամուսինս հիմնականում աչքի հատվածում է վնասվածքներ ստացել։ Նույնիսկ սարսափ ֆիլմերում նման բան չեմ տեսել։ Հիմա լուրջ խնդիրներ ունի տեսողության հետ, չգիտեմ՝ տեսողությունը կվերականգնվի թե չէ։

Ուզում եմ, որ Սուրեն Թովմասյանը պատժվի։ Վստահ եմ, որ նա է մեղավորը, որովհետև ծեծելու ընթացքում պարբերաբար ասել են՝ «ստացի մեր Սուրոյի համար, մեր Սուրոյին նման բաներ ես ասել, դրա համար էլ էս վիճակում ես»,–պատմեց Կադաստրի կոմիտեի աշխատակիցը։