«Ու թող սրանից հետո Ուկրաինայի տնաբույծ քաղաքական գործիչները հեքիաթներ պատմեն խաղաղ հեղափոխության մասին»․ Միխեիլ Սաակաշվիլի
«Ու թող սրանից հետո Ուկրաինայի տնաբույծ քաղաքական գործիչները հեքիաթներ պատմեն խաղաղ հեղափոխության մասին»․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքյան իր էջում Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու վերաբերյալ կատարել է հետևյալ գրառումը․
«Ու թող սրանից հետո Ուկրաինայի տնաբույծ քաղաքական գործիչները հեքիաթներ պատմեն խաղաղ ակցիաներով փոփոխությունների հասնելու անհնարինության մասին:
Հիմա ամենագլխավորն է սկսվում՝ ընտրություններ, որ երիտասարդ թիմ կա + արմատական հակաօլիգարխիկ փոփոխություններ = Հայաստանի արագ արդիականացում տեղի ունենա»։
Մեկ շաբաթ առաջ էլ նա արձագանքել էր Հայաստանի խորհրդարանում ՀՀԿ պատգամավորներից մեկի ելույթին, ով Նիկոլ Փաշինյանին մեղադրել է Սաակաշվիլիից շնորհավորանք ստանալու մեջ: