Մամուլ

Վարդան Ղուկասյանի որդին կալանավորվել է

Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանի որդին` Սպարտակ Ղուկասյանը, կալանավորվել է։

Շիրակի մարզի դատարանն ընտրել է 2 ամսով տնային կալանքը։

Քննչական կոմիտեն երեկ հայտնել էր, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Վերջինս ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։