Շոու-բիզնես

«Այսուհետ Տեր և Տիկին Մնացականյաններ»․ Տիգրան Մնացականյանն ու Մարիամ Հովհաննիսյանը զագսով ամուսնացել են

«Այսուհետ Տեր և Տիկին Մնացականյաններ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է դերասան Տիգրան Մնացականյանն ու հրապարակել իր և կնոջ՝ Մարիամ Հովհաննիսյանի զագսի լուսանկարները:

Մարիամը ևս կիսվել է լուսանկարներով, որոնց կից գրել է. «Իմ ընկեր, իմ կես, իմ սեր»:

Նշենք, որ օրեր առաջ լույս աշխարհ եկավ Տիգրանի և Մարիամի 2-րդ բալիկը: Նրանք աղջիկ ունեցան: Նրանց առաջնեկը՝ Մարկը ծնվել էր 2020 թվականին: 

Տիգրան Մնացականյան