Ընդդիմության տրամաբանությունը մահացել է, բայց իրենց չեն ասում, որ տրամադրությունները չընկնի. Հարությունյան
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը կարծում է՝ ընդդիմության մոտ երկվության սինդրոմ է:
Այս մասին նա գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ շարունակելով.
«Այսօր ելույթներով ասում են, որ իշխանությունը վերահսկում է դատական համակարգը, ճնշումներ գործադրում, բայց խոսքում միաժամանակ նշում են, որ այս կամ այն գործով դատարանը մերժել է իրավապահների բերած միջնորդությունները:
Նրանց տրամաբանությունը մահացել է, բայց իրենց չեն ասում, որ տրամադրությունները չընկնի»: