Ազատ խոսք

Սահմանազատման գործընթացում կարող են լինել նորություններ. ի՞նչ ի նկատի ունի Միրզոյանը

Հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացում կարող են լինել նորություններ։ Ազգային ժողովում այս հայտարարությունն արեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը` մանրամասներ չհայտնելով։

Նա մեկ նախադասությամբ անդրադարձավ նաև գերիների, անհետ կորածների հարցին և վստահեցրեց, որ նրանց ազատ արձակման հետ կապված աշխատանքները այսօր էլ շարունակվում են։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օգոստոսի 21-ին հայտարարեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումն իրականացվելու է 1991թ․ Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա, երկու երկրների տարածքներն ու սահմանները գծանշող բոլոր քարտեզներն առկա են։