Ում էին երեկ ուզում սպանել Երևանում․ հինգ ամիս առաջվա կրակոցն ու վենդետան
Armlur.am-ը գրում է․ «Երեկ Երևանում փոխհրաձգություն էր տեղի ունեցել։ Հրազենային վնասվածքներ ստացած տղամարդը հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։ Պարզվել էր, որ երկու անձ աստիճանը դրել էին Ռոստովյան 17 շենքի մուտքի մոտ և փորձել էին մտնել շենքի բնակիչներից մեկի տուն՝ սպանության փորձի համար տնային կալանքի տակ գտնվող Արման Ախոյանի բնակարան։
Արդյունքում, Ախոյանը, զգալով, որ իր բնակարանի շուրջ տարօրինակ ձայներ են լսվում, գտնվելով տնային կալանքի տակ, վերցրել էր զենքը և կրակել պատշգամբ հասած ու իր տան ուղղությամբ զենք պահած անձանց ուղղությամբ։ Սկսվել էր փոխհրաձգություն, ինչի արդյունքում էլ մեկ անձ, որը պատշգամբից կրակել էր տնային կալանքի տակ գտնվող Ախոյանի ուղղությամբ, մահացել էր։
Իսկ հիմա ամեն ինչի մասին ամենասկզբից․
Ապրիլի 14-ին, ժամը 16:15-ին, Մուրացան փողոցում կրակոցներ էին հնչել։ «Ձախ ծնկահոդի վիրավորում» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Հրաչյա Ստեփանի Հախվերդյանը։ Ավելի ուշ պարզվել էր, որ Հախվերդյանին Ռոստովյան փողոցի 13-րդ հասցեի դիմաց հրազենային վնասվածք էր պատճառել Արմանը, որին սպանության փորձի համար մեղադրանք էր առաջադրվել, և խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը։
Հինգ ամիս անց՝ վենդետա,
Եվ ահա հինգ ամիս անց կրկին կրակոցներ են հնչում։ Գործով մեկ անձի մեղադրանք է առաջադրվում և խափանման միջոց ընտրվում տնային կալանքը։ Սակայն վիրավորում ստացած անձն ու նրա մտերիմ շրջապատը գոհ չեն մնում ՀՀ իրավապահ համակարգի գործողություններից և, չսպասելով քննության վերջնական որոշմանը, գնում են իրենց սպանել ցանկացող անձի հետ հաշիվ մաքրելու։ Ասել է թե՝ գործի էր դրվել վենդետան»։
Մանրամասները՝ տեսանյութում․