Չեն հասկացել, որ իրենց պատկերացրած ջունգլիներում իրենք պարզապես վախկոտ, արագավազ նապաստակներ են. Հովհաննիսյան
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է վերջին իրադարձություններին։
«Դու զբաղվում ես քաղաքականությամբ, հակառակ կողմում՝ շառլատանությամբ, խաբեությամբ, դու խոսում ես ճշմարտություններից, ի պատասխան՝ հնչում է հայհոյանք, անեծք, դու պատասխաններ ես պահանջում, քեզ զրպարտում են, վիրավորում, դու ուղիղ իրենց աչքերի մեջ ես ասելիքդ ասում, քեզ լռեցնելու համար թիրախավորում են ընտանիքդ, ընկերներիդ։
Վերջին 7-8 տարիների հայաստանյան քաղաքական կյանքը դեռ հեռու է մեր պատկերացումներից, որովհետև հակառակ կողմում փողի, գողացածը պահելու, էլի գողանալու ու լափելու, արտաքին ուժերին ծառայելու համար են համախմբվել ու փորձում քաղաքական դաշտը վերածել ջունգլիների։
Բայց սրանք չեն հասկացել, որ իրենց պատկերացրած ջունգլիներում պարզապես վախկոտ ու արագավազ նապաստակներ են, որոնց վերջը բնականորեն կանխատեսելի է»,- գրել է Հովհաննիսյանը: