Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են 16-ամյա տղային ծեծի ենթարկում
Տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են Արաբկիրում գտնվող «Ազնավուր» սրճարանի մոտ ծեծի ենթարկում 16-ամյա տղայի, հաղորդում է Shamshyan.com-ը։
Տղան տեղափոխվել է «Ուիգմոր» հիվանդանոց․ նրա նկատմամբ բռնություն կիրառողները, ովքեր Արաբկիրում հայտնի սրճարանի տերն ու նրա տղան են, դեռևս չեն հայտնաբերվել:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 59-ամյա և 33-ամյա տղամարդիկ 16-ամյա տղային ձեռքերով ու ոտքերով ծեծել են։