Հրուշ Աճեմյանը կիսվել է իր և Սուպեր Սաքոյի նոր լուսանկարներով
Հրուշ Աճեմյանը ու Սուպեր Սաքոն իրենց համատեղ հանգիստն էին անցկացրել Հայաստանում։ Bavnews.am-ին հայտնի դարձավ, որ զույգը ներկա պահին մեկնել է ճանապարհորդելու։ Դեռևս հայտնի չէ, թե ինչ է զույգը մտադրվել անել, օրինականցնել հարաբերությունները, թե՞ շարունակել հանրությունից թաքցնել, որ միասին են։
«Նկարում չի երևում փշաքաղությունը։ Հայաստան, դու ավելի բարձր էիր, քան բարձրախոսները»,- հրապարակած կադրերում գրել է ամերիկահայ դիմահարդարը։
Նշենք, որ այս օրերին համացանցում բուռն քննարկվում է ամերիկահայ ռեփեր Սուպեր Սաքոյի և Հրուշ Աճեմյանի սիրավեպը։ Սուպեր Սաքոն նույնիսկ ձեռքին դաջվածք է արել՝ դիմահարդար Հրուշ Աճեմյանի դիմանկարը։

