Երևանում բախվել են «BMW»-ն և «Chevrolet»-ը. ի՞նչ է հայտնի
Այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:40-ի սահմաններում Տիգրան Մեծի պողոտայում բախվել են Երևանի բնակիչներ 36-ամյա Արևիկ Ա.-ի վարած «Chevrolet» և 29-ամյա Հովհաննես Մ.-ի վարած «BMW» մակնիշի ավտոմեքենաները։
Ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։