Մամուլ

Երևանում 24-ամյա երիտասարդի մոտ մարիխուանայի 11 փաթեթ է հայտնաբերվել

Երևանում պարեկները թմրանյութ իրացնելու կասկածանքով ձերբակալել են 24-ամյա երիտասարդի։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

Նշվում է, որ սեպտեմբերի 3-ին Շենգավիթի փողոցում ծառայություն կատարելիս պարեկները նկատել են հող փորող մի երիտասարդի, որը նրանց տեսնելով՝ դիմել է փախուստի:

«Պարեկները նրան հետապնդել են, բռնել, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Շենգավիթի բաժին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Անձնական խուզարկությամբ 24-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 11 փաթեթ՝ ընդհանուր 24,38 գրամ քաշով: Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Երևանի բնակիչ 24-ամյա երիտասարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: